Нравится




Subscribe in a reader

Add to Google Reader or Homepage

пятница, 5 июля 2013 г.

ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սողոմոն Ա Գառնեցի (791 - 792)


ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ - Տ. Սողոմոն Ա Գառնեցի (791 - 792)
ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ 
(Կրտսեր) (791–792) 
Հայոց կաթողիկոս 791–ից: Հաջորդել է Հովաբ Ա Դվնեցուն: 

Ծն. թ. անհտ., ծնվել է Այրարատի Մազազ գավառի Գառնի գյուղում, մահացել 792–ին Դվինում: Ամփոփվել է Դվինում գտնվող Հայոց կաթողիկոսների հանգստարանում: 
«Ի մանկութենէ առեալ զլուծ կրօնաւորութեան» ուսանել է Գեղարքունիքի հռչակավոր Մաքենացվոց վանքում, աշակերտել «Հայր հարանց» հորջորջված Սողոմոն Ավագ վարդապետին: Ուսումնառության ընթացքում հմտացել է փիլիսոփայության արվեստի, ինչպես նաև սաղմոսանվագ երգեցողության բնագավառներում` «վարժեալ իսկ էր ի փիլիսոփայական արուեստս եւ հմուտ լեալ փսաղտութեանց կրթանաց»: Որոշ ժամանակ անց Սողոմոն Ավագը հեռացել է Մաքենացվոց վանքից և աշակերտների մի մեծ խմբի հետ տեղափոխվել Ջավախքի Զրեսկի վանքը: Սողոմոն Կրտսերը հետևել է իր ուսուցչին և ստանձնել է Զրեսկի առաջնորդությունը: Հովաբ Ա Դվնեցու մահից հետո Մայր Աթոռի միաբանությունը որոշում է «զՍողոմոն ածեալ կացուցանել յաթոռն սրբութեան»: Ընտրությունը համաձայնեցվել է Հայոց իշխան Աշոտ Մսակերի և մյուս նախարարների հետ: Կաթողիկոս է ընտրվել զառամյալ` «ծերացեալ յոյժ», հասակում և հազիվ մեկ տարի գահակալելուց հետո մահացել: Թաղվել է Դվինի կաթողիկոսական հանգստարանում: 


Read more: http://nakhshkaryan.blogspot.com/2013/07/791-792.html#ixzz2YCvNxQog

Комментариев нет:

Отправить комментарий